Ուկրաինայի հակամարտության համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը. Լիտվայի նախագահ
Նմանատիպ
Ուկրաինայում զանգվածային անկարգությունների համար պատասխանատվությունը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, իրենց միջեւ պետք Է կիսեն ինչպես իշխանությունը, այնպես Էլ ընդդիմությունը: Ուկրաինայի իրադարձություններին այս գնահատականն Է տվել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին ոչ մի արդարացում չկա: Այն արդեն հանցավոր բնույթ Է կրում: Եվ այս բնորոշումը վերաբերում Է երկու կողմերին՝ եւ իշխանությանը, եւ ընդդիմության մի մասին»,-հայտարարել Է նա: Լիտվայի ղեկավարի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները «հրահրում են ագրեսիվ գործողություններ, որոնք հանգեցրին մարդկանց զոհվելուն»: «Դատապարտման են արժանի (հակամարտության) երկու կողմերն Էլ»,-ընդգծել Է նա:
Գրիբաուսկայտեի կարծիքով՝ միջազգային հանրակցության օրակարգում այժմ «լուրջ պատժամիջոցներ կան ամբողջ Ուկրաինայի նկատմամբ»: «Եթե արյունահեղությունը եւ ուժի գործադրումը չդադարեցվի, աջակցություն չի լինի ոչ նման իշխանությանը, ոչ Էլ նման ընդդիմությանը, որոնք այդօրինակ գործողություններ են թույլ տալիս»,-հայտարարել Է նախագահը:
Իր հերթին, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այն կարծիքին Է, որ հաշտության բանակցություններին վերադարձն Ուկրաինայում քաղաքական դիմակայության լուծման միակ ուղին Է:
Լեհաստանի պետության ղեկավարի կայքում զետեղված տեղակատվության մեջ ասված Է, որ Կոմորովսկին փետրվարի 18-ի երեկոյան չի կարողացել զանգահարել Ուկրանիայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Չհաջողվեց, բայց ես հուսով եմ, որ դա կստացվի»,- ընդգծել Է նախագահը: «Ամենից առաջ, ես ցանկանում Էի նախազգուշացնել այն գործողություններից, որոնք կհանգեցնեն հակամարտության հետագա ծավալման: Անթույլատրելի Է բռնության գործադրումը»,- նշել Է նա: Լեհաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններին վերադարձը «հակամարտության քաղաքական լուծման միակ ուղին Է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում