Սիրիայում ևս 27 ադրբեջանցի ահաբեկիչ է ոչնչացվել

Սիրիայի Շամ նահանգում կառվարական զորքերը ոչնչացրել են 27 ադրբեջանցի ահաբեկիչների, որոնք իսլամական տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում կռվել էին Սիրիայի օրնական իշխանությունների դեմ:

Իսլամասիտների կայքում տեղադրված է նրանց անունները, սակայն դեռևս 3-ի անունները պարզ չեն: Ավելին’ կայքում կան նաև նախկինում Սիրիայում մահացած ադրբեջանցի այլ ահաբեկիչների նկարները:

Սիրիայի կառվարական զորքերն այս տարվա սկզբից արդեն իսկ ոչնչացրել են նվազագույնը 53 ահաբեկիչների, որոնք այնտեղ են գնացել են Ադրբեջանից:

Voskanapat.info-ն տեղեկացնում է, որ պատերազմելու նպատակով Սիրիա են ներթափանցել մեծ քանակությամբ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք կռվում են տարբեր իսլամական խմբավորումների կազմում: Ողջ պատերազմի ընթացքում Սիրիայում ոչնչացվել են ավելի քան 150 ադրբեջանցի ահաբեկիչներ: Նրանցից շատերի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում