Վրաստանի վարչապետը մեկնելու է ԱՄՆ-ը

Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ, փետրվարի 22-ին պաշտոնական այցով ուղևորվում Է ԱՄՆ: Այդ մասին վարչապետը հայտնել Է կառավարության փետրվարի 20-ի նիստում:

Գարիբաշվիլին նշել Է, որ «Վրաստանի նոր կառավարության համար դա բարձր կարգի առաջին այցն Է ԱՄՆ, և  այդ այցի կարևորությունը շատ մեծ Է»:

ԱՄՆ Վրաստանի պատվիրակության այցը կշարունակվի մինչև մարտի 1-ը: Վարչապետից բացի, պատվիրակության կազմում են՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրացման պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ ուրիշներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում