Ադրբեջանի վարչակարգը լուրջ քաղաքական ճգնաժամ է ապրում. Ջամիլ Հասանլի

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին, կազմակերպության նիստում բնութագրելով երկրում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Ադրբեջանի վարչակարգը լուրջ քաղաքական ճգնաժամ է ապրում.

«Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզման 26 դեպք է գրանցվել, ինչը վկայում է հասարակության ճգնաժամի և պետության նկատմամբ բարձր անվստահության մասին», -ասել է նա:
Հասանլիի խոսքով’ Եվրամիության հետ ասոցացված անդամակցությունից պաշտոնական Բաքվի հրաժարումը, ընտրությունների կեղծումը, քաղաքական ընդդիմախոսների ճնշումը, անզուսպ կոռուպցիան ու մենատիրություններն այդ համակարգի գլխավերևում կանգնած նախագահ Իլհամ Ալիևի անձնական քաղաքականության անմիջական արդյունքն են:

Ջամիլ Հասանլըն նշել է, որ իրենց գլխավոր խնդիրը կարճ ժամանակում խորհրդի ինստիտուտուցիոնալ կազմավորումն է’ հակաժողովրդական վարչակարգի դեմ հետևողական և արդյունավետ պայքար տանելու նպատակով:                     

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում