Մինսկն Արեւմուտքին մեղադրում Է Ուկրաինայում հակամարտության բորբոքման մեջ

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Արեւմուտքի երկրները Ուկրաինայի իրադարձությունների գնահատման հարցում թողտվություն են արել արմատականությանն ու ծայրահեղականությանը, ինչը բացասական դեր Է խաղացել հակամարտության ծավալման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության հայտարարության մեջ ասված Է, որ արեւմտյան պետությունների ներկայացուցիչները չԷին ցանկանում նկատել բողոքի ակցիաների մասնակիցների կողմից վարչական շենքերի գրավումը, ուժի կիրառումը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, այլ շարունակում Էին պնդել, որ բողոքի գործողությունները խաղաղ բնույթ են կրում:

«Այդ դիրքորոշումը, որն, ըստ Էության, մոտենում Է արմատականությանը եւ ծայրահեղականությանը թողտվություն անելուն, իր բացասական դերն Է խաղացել բռնության ծավալման մեջ»,-հայտարարել Է պաշտոնական Մինսկը:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 20-ին ցավակցություն Է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Կիեւում զանգվածային անկարգությունների հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:

«Բելառուսը միշտ Էլ դատապարտել Է քաղաքական հակամարտությունների մասնակիցների հակաիրավական գործողությունները եւ ներքաղաքական տարաձայնությունների լուծման ոչ սահմանադրական մեթոդները, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են բռնության սաստկացման»,-ասված Է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում