Թուրք-սիրիական սահմանին պայթյուն է որոտացել

Թուրք-սիրիական սահմանին պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, 6 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է ‘ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ականապատ մեքենան պայթել է սիրիական հսկիչ անցագրային կետի մոտ: Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ Բաբ աս Սալամա անցակետի մետ տեղի ունեցած պայթյունից, բացի 6 Բուհերից, վիրավորվել է 45 մարդ, որոնք տեղափոխվել են Թուրքիայի Քալս քաղաքի հիվանդանոց: Թուրք տեղացիները հաստատում են, որ վերջին շաբաթների ընթացքում մեծացել է Հալեպ քաղաքից գաղթողների թիվը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ պայթյունից զոհերի թիվը հասնում է տասնյակների, իսկ վիրավորներինը՝ գերազանցում է 200-ը: Կայքի տեղեկացմամբ’ պայթյունն իրականացրել են «ԴԱԻՇ» խմբավորման անդամները: Պայթյունը տեղի է ունեցել սիրիացի գաղթականների մեջ: Եվս 30 քաղաքացիներ կորած են համարվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում