Մարգվելաշվիլին միասնության կոչ Է արել աբխազ և օս ժողովուրդներին
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փետրվարի 21-ին խորհրդարանի առջև ունեցած իր ելույթում աբխազ և օս ժողովուրդներին կոչ Է արել ապրել միասնական ժողովրդավարական պետությունում, իսկ այդ տարածքների ղեկավարներին հորդորել Է իրենց բնակիչներին չմեկուսացնել վրաց բնակչության հետ շփումներից, այլ մտածել վերամիավորվելու մասին, տեղեկացնում Է«Նովոստի Գրուզիա»-ը:
«… Պետք չԷ դեմ գնալ սեփական ժողովրդի կենսական շահերին, մի ջանացեք խոչընդոտ ստեղծել այն ժողովուրդների միջև, որոնց միավորում Էր միասնական պետությունը: Մեր միասնությունը խախտվել Է շատ սխալների ու արտաքին ուժերի միջամտության պատճառով: Այսօր սպառնալիքի տակ Է հայտնվել աբխազ և օս ժողովուրդների ինքնությունն ու ինքնատիպությունը, ինչը պաշտպանելու համար հարկավոր Է մեր համակեցությունն ու միասնությունը, ուստի, եթե ձեզ գեթ դույզն ինչ հուզում Է աբխազների եւ օսերի, այդ տարածքներում բնակվող մարդկանց ապագան, ապա չպետք Է նրանց մեկուսացնել»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:
Նախագահը, դիմելով աբխազ և օս ժողովուրդներին, առաջարկել Է «եվրոպական երկիր և ազատ, ժողովրդավարական ու զարգացած պետությունում ապրելու հեռանկարը, որն Էթնիկական, քաղաքական, կրոնական ոլորտներում երախշավոր կլինի իր յուրաքանչյուր բնակչի համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում