Տիմոշենկոյի ներկայացուցիչը հերքում է նրա` ազատության մեջ գտնվելու լուրերը
22/02/2014 17:05
Նմանատիպ
Յուլիա Տիմոշենկոյի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այն տեղեկատվությունը, որ Ուկրաինայի նախկին վարչապետը ազատ է արձակվել Խարկովի բանտային հիվանդանոցից:
Ավելի վաղ Նատալիա Լիսովան հայտարարել էր Associated Press գործակալությանը, որ Տիմոշենկոն ազատության մեջ է գտնվում: Սակայն, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նա իր խոսքերը հետ է վերցրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում