Կիևի մետրոպոլիտենի «Անկախության հրապարակ» կայարանը վերսկսել Է աշխատանքը
24/02/2014 11:48
Նմանատիպ
Կիեւի մետրոպոլիտենի «Անկախության հրապարակ» կայարանը փետրվարի 24-ին վերսկսել Է աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
«Բոլոր կայարաններն աշխատում են սովորական ռեժիմով»,- նշել Է մամուլի ծառայությունը:
Կիեւի մետրոն աշխատանքը դադարեցրել Էր փետրվարի 18-ին ահաբեկաչական գործողությունների սպառնալիքի պատճառով: Փետրվարի 21-ից գնացքների երթեւեկությունը վերականգնվել Էր ամբողջ ծավալով, սակայն ուղեւորների մուտքի եւ ելքի համար փակվել Էին «Անկախության հրապարակ» եւ «Կրեշչատիկ» կայարանները (վերաբացվել Է փետրվարի 22-ին): Այդ կայարաններում կարելի Էր անցում կատարել ստորգետնյա այլ ուղիներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում