Ադրբեջանցի զինվորը տուժել է ականի պայթյունից

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանցի զինվորը պայթել է ականի վրա: Համաձայն տարածած տեղեկատվության, ադրբեջանական բանակի 20-ամյա զինծառայող Սադիգ Նուրադդինօղլու Ամիրովը տուժել է ականի պայթելու հետևանքով: Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը: Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում