Յանուկովիչը թաքնվել Է Դոնեցկի մարզի վանքին կից բունկերում. պատգամավոր Բրիգենեց
Նմանատիպ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկայում թաքնվում Է վանքում, որը գտնվում Է Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքում՝ «Ֆորեստ պարկի» տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը:
Խոսքը Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Սուրբ Նիկոլի վանքի մասին Է, նույն այն վանքի, որտեղ ապրել ու մահացել Է Յանուկովիչի խոստովանահայրը՝ Զոսիման: Այդ մասին հայտնել Է Գերագույն ռադայում «Բատկիվշչինայի» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգենեցը, հաղորդել Է նրա մամուլի ծառայությունը:
«Այդ վանքում կա եռահարկ ստորգետնյա բունկեր, այն բունկերների նմանությամբ, որոնք իրենց համար կառուցում Էին Հիտլերը կիմ Հիմլերը, եւ այն ապահովված Է անհրաժեշտ ամեն ինչով:
«Հիշեցնեմ, որ այնտեղ Վիկտոր Յանուկովիչի հետ միասին գտնվում են մի քանի հարյուր թիկնապահներ եւ նրա մերձավոր շրջապատի մի քանի անձինք»,-նշել Է Բրիգենեցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում