ԱՄՆ փոխպետքարտուղարը կժամանի Թուրքիա
24/02/2014 14:57
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլիամ Բըրնսը փետրվարի 24-ին կժամանի Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերության ինտերնետային կայքը, Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն’ Անկարայում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը առաջինը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուին:
Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի օրակարգում են լինելու Սիրիայի ճգնաժամը, կիպրական խնդրի կարգավորման գործընթացը և ահաբեկչության դեմ պայքարը: Միաժամանակ կքքնարկվեն նաև տարածաշրջանային այլ հարցեր:.
Հետևեք մեզ նաև Telegram-ում