Հերթական ադրբեջանցին է ոչնչացվել Սիրիայում
Նմանատիպ
Սիրիայում ոչնչացվել է նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ կռվող ադրբեջանցի հերթական ահաբեկիչը: Ինչպես տեղեկացնում է ANS PRESS լրատվական գործակալությունը, Մեդինայի իսլամական համալսարանի շրջանավարտ, Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Ասքերովը 20 տարուց ավելի հաշվվում է Ադրբեջանի իսլամացմանը կոչ անող ծայրահեղականների ցուցակում:
Նշվում է, որ Ռուստամը, ով արդեն հասցրել է 4 տարի ազատազրկման պատիժ կրել բանտում, կարևոր հանձնարարություններ է կատարել նաև Աֆղանստանում և Չեչնիայում: Նշվում է նաև, որ վերջին երկու տարում նա Սիրիայում «Ահրարուշ Շամ իսլամի» ահաբեկչական խմբավորման կազմում մասնակցում էր կառավարական ուժերի դեմ կռիվներին:
Ռուստամ Ասքերովը սպանվել է Հալեպում Բաշար Ասադի ուժերի օդային հարվածների արդյունքում:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 50-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 250-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում