Ուկրաինայում մեկնարկում է արտահերթ նախագահական ընտրարշավը
Նմանատիպ
Ուկրաինայում մեկնարկում է արտահերթ նախագահական ընտրարշավը: Գերագույն ռադայի «Սահմանադրական լիազորությունների կատարումից նախագահի ինքնամեկուսացման մասին» որոշման համաձայն՝ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 25-ին: Նախագահի պաշտոնի առաջին հավակնորդները կարող են փաստաթղթերը գրանցման ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են հանձնաժողովի մամուլի ծառայությունում, միաժամանակ սկսվում է լրագրո ղների հավատարմագրումը ընտրությունների լուսաբանման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընտրություններին մասնակցելու հայտը կարելի է ներկայացնել մինչեւ մարտի 30-ը՝ քվեարկության օրից 55 օր առաջ: Ինչպես լրագրողների հետ զրուցելիս հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Միխայիլ Օխենդովսկին, «նախագահի պաշտոնում թեկնածուների գրանցման հարցի վերաբերյալ որոշում կընդունվի անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո հինգ օրվա ընթացքում»: Դրա համար հարկավոր կլինի ԿԸՀ-ի հաշվին փոխանցել 2,5 մլն գրիվնա (մոտավորապես 280 հազար դոլար) գրավ:
Մինչ այդ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիեւում Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է ճգնաժամից դուրս գալու ուղիները եւ երկրին միջազգային ֆինանսական օգնություն տրամադրելը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Էշթոնը նախ հանդիպել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ: Դրանից հետո հանդիպումներ են տեղի ունեցել հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Յուրի Կոլոբովի, Պյոտր Պորոշենկոյի հետ, որի թեկնածությունը դիտարկվում է երկրի վարչապետի պաշտոնում, Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովի, խմբակցության փոխնախագահ Սերգեյ Տիգիպկոյի, ՈՒԴԱՌ եւ «Ազատություն» կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի, ինչպես ն աեւ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի հետ:
Բանակցությունների գլխավոր թեման եղել է երկրին միջազգային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: «ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչն Ուկրաինայում է գտնվում, որպեսզի քննարկի քաղաքական ճգնաժամից դուրս գալուն աջակցելու հարցում Ուկրաինային ԵՄ-ի օժանդակությունը եւ տնտեսական իրադրության կայունացմանն ուղղված միջոցառումները»,- նշել է Կոսյանչիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում