Օբաման իր աջակցությունն է հայտնել Վրաստանի կառավարությանը
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման միացել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է Civil.ge կայքը, Սպիտակ տունը շնրոհավորել է Վրաստանին անցկացրած առաջին դեմոկրտական ընտրությունների և իշխանափոխության խաղաղ անցումը կազմակերպելու կապակցությամբ:
Այնուհետ ԱՄՆ-ի նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցության խորացման, առևտրային և ներդրումային կապերի ընդլայնման հարցրերը:
ԱՄն-ն իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների սահմանում: Սպիտակ տունը ևս մեկ անգամ փաստել է իր աջակցությունը Վրաստանի եվրո-ատլանտյան ինտեգրման ճանապարհին և հետագայում ևս պատրաստակամություն է հայտնել վրացական կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում օգնություն տրամադրել:
Օբաման շնորհակալություն է հայտնել Վրաստանին արժեքավոր բարեկամ և վստահելի դաշնակից լինելու և ԱՄՆ-ի տարածաշրջանային և գլոբալ ծրագրերին աջակցություն ցույց տալու հարցում: Համաձայն Սպիտակ տան տարածած տեղեկատվության, Բարաք Օբաման 20 րոպեով միացել է հանդիպմանը: Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետ Գարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր փուլ է թևակոխում:
«Մեր կառավարությունը լիարժեք աջակցություն է ստացել ԱՄՆ-ի նախագահից և փոխնախագահից:Շատ դրական և արգասաբեր հանդիպում էր: Ցանականում եմ շեշտել, որ ԱՄՆ-ն մեզ համար ամենակարևոր ռազմավարական գործընկերն է, ուստի առավելագույն ջանքեր կգործադրվեն այդ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար»,- հայտաարրել է Վրաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Վրաստանի հետ խորացնել տնտեսական հարաբերությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում