Ղարաբաղյան կոնֆլիկտն այս էտապում ավելի մեծ ուշադրության է արժանի. ԵԱՀԿ նախագահ

«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն այս էտապում ավելի մեծ ուշադրության է արժանի»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուլկխալտերը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մշտական խորհրդի նիստի ժամանակ:

Նրա խոսքերով, կոնֆլիկտը պատշաճ ուշադրություն է պահանջում վերջերս սահմանում արձանագրված լարվածության աճի և զինված միջադեպերի պատճառով:

Բուրկխալտերն ընգծել է, որ ԵԱՀԿ-ն Շվեյցարիայի նախագահության օրոք կպաշտպանի կոնֆլիկտի լուծման համար ձևաչաձի պահպանումը, առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակներում, որի համանխագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

ԵԱՀԿ գործող նախագահն ընգծել է, որ Հարավային Կովկասի տարածարջանը Շվեյցարիայի նախագահության օրոք լինելու է աշխարհագրական առաջնահերթություններից մեկը: Շվեյցարիան միջոցներ է փնտրում երկարաժամկետ ներգրավվածություն ունենալ այս տարածաշրջանում և օգնելու լուծել տարածաշրջանի սառեցված հակամարտությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում