Օբաման Վրաստանին կոչ է արել բարեկամություն անել Ռուսաստանի հետ
Նմանատիպ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վրացական կողմի ձգտումը: Այս մասին Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է ԱՄՆ նախագահի հետ վրացական պատվիրակության հանդիպումից հետո:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի ձգտումը գնահատվել է որպես դրական քայլ: Օբաման կոչ է արել կառուցողական լինել նաև ապագայում», -ասել է Մայա Փանջիկիձեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ վրացական պատվիրակությունը ԱՄՆ է մեկնել փետրվարի 22-ին: Այցը կշարունակվի մինչև մարտի 1-ը: Պատվիրակության կազմում, բացի վարչապետից, ընդգրկված են Վրաստանի էկոնոմոիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկձեն, նրա տեղակալ Դավիդ Զալկալիանին, Եվրաինտեգրման պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և ուրիշներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում