Ադրբեջանում արգելել են սալաֆիզմը
Նմանատիպ
Ադրբեջանի կրոնական կրթության հարցերով պետական կոմիտեն չի վավերացրել Մուշֆիգաբադ ավանում կրոնական համայնքի գրանցումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, ասվում է պետական կոմիտեի հայտարարության մեջ:
Համաձայն տարածված տեղեկատվության, համայնքը ժամանակին չի ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որի հետևանքով էլ չեղյալ է հայտարարվել կրոնական համայնքի գրանցումը:
«Պետական կոմիտեի կողմից անցկացրած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ այդ մզկիթում կրոնական գործիչները չեն նշանակվել Կովկասի մուսուլմանների վարչության կողմից: Հարկ է նշել, որ Մուշֆիգաբադի մզկիթում խմբի կողմից իրականցրած ապօրինի գործողությունների հետևանքով այնտեղ գնտվող կրոնական համայնքը արձակվել է», – ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ը տեղեկացնում են, որ այդ մզկիթում հիմնականում հավաքվում եմ սալաֆիստները: Տարածված տեսակետի համաձայն, հեցն այդ մզկիթում են Սիրիա ուղարկելու համար պատրաստվում ահաբեկիչներ:
Դեռևս 2008թ-ին այդ նույն հարցով փակվել է «Աբու Բաքուր» մզկիթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում