Իրանը ԱՄՆ-ին հասկացրել է չմիջամտել իր միջուկային ծրագրին
Նմանատիպ
Միայն Թեհրանը կարող Է որոշել՝ մինչ որ մակարդակ հարստացնել ուրանը: Այդ մասին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Իսլամական Հանրապետությունն ինքն Է որոշում ուրանի հարստացման մակարդակը՝ իր պահանջմունքներին համապատասխան, և այդ սկզբունքը Թեհրանը համարում Է իր կարմիր գիծը»,- Սալեհիի խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը:
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև նշել Է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան ճանաչել են ուրանի հարստացման Իրանի իրավունքը»:
Սալեհիի հայտարարությունը հնչել Է ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ քաղաքական գործերով տեղակալ Ուենդի Շերմանի խոսքերի: Իսրայել իր այցի ժամանակ նա լրագրողներին ասել Է, թե «կցանկանար, որ Իրանում ուրանի հարստացումը լիներ զրոյական մակարդակի վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում