Թուրք ըմբշամարտիկը հայերին վիրավորելու համար կարող է զրկվել օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից
Նմանատիպ
Ստամբուլի Գեզի զբոսայգում 2013 թվականի ամռանը տեղի ունեցած բողոքի ակցիաները կազմակերպելու մեջ հայերին մեղադրած և նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ արած թուրք մարզիկ Ռըզա Քայաալփի հարցը կարող է տեղափոխվել Միջազգային օլիպմիական կոմիտե (ՄՕԿ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական T24.com-ը, հարցի քննարկո ւմից հետո հնարավոր է, որ թուրք ըմբշամարտիկը զրկվի 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնացելու իրավունքից:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (FILA) ավելի վաղ թուրք մարզիկի գործը չէր կարողացել քննել, քանի որ ֆեդերացիայի մահացած նախագահին փոխարինող չէր նշանակվել: Քանի որ փետրվարի 28-29-ը Հռոմում FILA-ն նիստ կացկացնի, նախատեսվում է դրա ընթացքում քննարկել նաև Քայաալփի հարցը: Եթե հաստատվի, որ նրա արած հայտարարությունը ռասիստական բնույթ է ունեցել, ապա ՄՕԿ-ը կզրկի նրան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
Ավելի վաղ ևս ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեն նմանօրինակ որոշում կայացրել էր հույն մարզիկի նկատմամբ, ով ռասիստական հայտարարությամբ էր հանդես եկել:
Քայաալփը Գեզիի դեպքերի ժամանակ Twitter-ի իր էջում գրել էր. «Հրապարակը թողել եք հայերին, թող Ալլահը ձեզ պատժի, ցուցարար թալանչինե’ր: Հայաստանի ժողովուրդը տոնակատարություն է իրականացնում’ մտածելով, որ Թաքսիմը գրավելով’ Թուրքիային հանգիստ կարողանում են վիրավորել: Հայրենիքի դավաճաններ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում