ՄԻԵԴ-ը Թուրքիային դատապարտող երեք որոշում է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող հերթական որոշումն է կայացրել: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է. Որ դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 2004 թվականի նոյեմբերի 21-ին Մարդինում տեղի ունեցած բախման ժամանակ սպանված Ահմեթ Քայմազի և նրա 12- ամյա որդու’ Ուղուզ Քայմազի գործով:

ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային’ մարդու կյանքի իրավունքը խախտելու հիմնավորմամբ: Դատարանն Անկարային պարտավորեցրել է վճարել 70 հազար եվրո նյութական, 70 հազար եվրո բարոյական փոխհատուցում և ևս 3 հազար եվրո դատական ծախսերը հոգալու համար:
Նշվումյ է նաև , որ բացի այս գործից Թուրքիան մեղավոր է ճանաչվել ևս երկու դատական գործում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում