Հրապարակվել Է Մեծ Բրիտանիայի դրոշի նոր Էսքիզը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի նոր պետական դրոշի տարբերակը նրա կազմից Շոտլանդիայի դուրս գալու դեպքում առաջարկել Է Լոնդոնի Financial Times թերթը: «Եթե շոտլանդացիները դուրս գան միասնական պետությունից, ապա ստիպված կլինենք վերափոխել ինչպես ամբողջ երկիրը, այնպես Էլ դրոշը»,- նշել Է հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթը հրապարակել Է դրոշի Էսքիզը, որն իր երկրաչափությամբ, ամբողջությամբ վերցված, հիշեցնում Է Միացյալ Թագավորության ներկայիս դրոշը, սակայն կատարված Է այլ գունային գամմայով: Կապույտ գունի փոխարեն, որը պարունակում Է Շոտլանդիայի դրոշը, Մեծ Բրիտանիայի նոր դրոշն ստացել Է Ուելսի սեւ եւ դեղին գույները: Մինչ օրս Ուելսը ներկայացված չԷ Միացյալ Թագավորության պետական դրոշում:
Դրա հետեւանքով դրոշի կենտրոնում գտնվող Սուրբ Գեւորգի, որն Ագլիայի հովանավորն Է, մեծ կարմիր խաչն ստացել Է դեղին եզերապատում, իսկ դրոշի ֆոնը մուգ կապույտից դարձել Է սեւ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Շոտլանդիայի ինքնորոշման շուրջը հանրաքվեն կկայանա սեպտեմբերին: Եթե Մեծ Բրիտանիայի այդ մասի ընտրողների մեծամասնությունը քվեարկի անկախության օգտին, ապա, Շոտլանդիայի կառավարության պլանի համաձայն՝ 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան կդառնա անկախ պետություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում