Իրանի նախկին նախագահի առաջին տեղակալը ձերբակալվել է
Նմանատիպ
Իրանի հատուկ դատարանը, որտեղ քննվում է իրանական պաշտոնյաններին վերաբերվող գործերը որոշում է կայացրել, համաձայն որի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մուհամմեդրզա Ռախիմը մեղավոր է ճանաչվել կոռուպցիոն գործով:Այս մասին տեղեկացնում է İRNA գործակալությունը:
Իրանի գլխավոր դատախազ և Դատական համակարգի խորհրդատու Հուլամհուսեյն Մոհսնի Աջեդը չի հերքել և չի հաստատել այդ տեղակատվությունը՝ հայտնելով, որ մոտ ժամանակներս հարցի առնչությամբ մամուլի ասուլիս կանցկացվի:
Նախկին նախագահի առաջին տեղակալի անունը շրջանառվում էր իրանական ապահովագրական ընկերություններից մեկի հետ 3 միլիրադ դոլարի չափով ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ: Դեռևս Ահմադինեժադի կառավարման օրոք գործը տրվել էր դատարան:
Դատական նիստի դահլիճում երկու մեղադրյալներից մեկը նշել է, որ անձամբ է Ռախիմի բանկային հաշվին փոխանցլ 600 հազար դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում