Քեթրին Էշթոնը բանակցություններ Է վարել Յուլյա Տիմոշենկոյի հետ
Նմանատիպ
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիեւում բանակցություններ Է վարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Քեթրին Էշթոնը Յուլյա Տիմոշենկոյի հետ հանդիպում Է ունեցել փետրվարի 25-ին»,-ճշտել Է նա:
Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հերթական անգամ Կիեւ Է ուղեւորվել փետրվարի 24-ին: Իր այցն Էշթոնն սկսել Է ծաղիկներ դնելով՝ ի հիշատակ Կիեւում տեղի ունեցած բախումների զոհերի: Այնուհետեւ, ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է ճգնաժամից դուրս գալու ուղիները եւ երկրին միջազգային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը:
Էշթոնը նախ հանդիպել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ: Դրանից հետո հանդիպումներ են տեղի ունեցել հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Յուրի Կոլոբովի, Պյոտր Պորոշենկոյի հետ, որի թեկնածությունը դիտարկվում է երկրի վարչապետի պաշտոնում, Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովի, խմբակցության փոխնախագահ Սերգեյ Տիգիպկոյի, ՈՒԴԱՌ եւ «Ազատություն» կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի, ինչպես ն աեւ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի հետ:
Բանակցությունների գլխավոր թեման եղել է երկրին միջազգային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում