Յանուկովիչին կդատեն Հաագայի միջազգային դատարանում

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել Հաագայի Միջազգային քրեական դատարանին դիմելու որոշմանը, որով նա խնդրում Է պատասխանատվության ենթարկել Վիկտոր Յանուկովիչին և այլ պաշտոնատար անձանց «2013 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ 2014 թվականի փետրվարի 22-ն ընկած ժամանակաշրջանում քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար», տեղեկացնում է Lenta.ru-ն:

Այդ որոշումը պաշտպանել են 339 պատգամավորներ պահանջվող նվազագույն 226-ի դեպքում:
Մինչ այդ Գերագույն ռադան խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին օժտել Է Ուկրաինայի օրենքներն ստորագրելու լիազորություններով: Համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 316 պատգամավոր: Ավելի վաղ որոշման նախագիծը քննարկման Էր ներկայացվել Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին:

Ինչպես հայտնել Է Տուրչինովը, փետրվարի 27-ին Գերագույն ռադայում պետք Է ձևակերպվի կոալիցիան եւ ձևավորվի նոր կառավարությունը: «Հինգշաբթի օրը մեզ անհրաժեշտ կլինի որոշում ընդունել նախարարների կաբինետի կազմի վերաբերյալ»,-ասել Է խոսնակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում