Ադրբեջանի քաղաքացին կռիվ է սարքել Ստամբուլի օդանավակայանում
Նմանատիպ
Ադրբեջանի քաղաքացին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կռիվ է սարքել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Իլհաս» լրատվական գործակալությունը, նա Բաքվից մեկնել է Ստամբուլ եւ այնտեղից էլ պետք է թռչեր այլ երկիր: Սակայն, օդավակայանում իջնելու ժամանակ նա արդեն չափից դուրս հարբած է եղել:
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացին հարց է ուղղել օդանավակայանի աշխատակցին եւ, ստացած պատասխանն իրեն չբավարարելու պատճառով, հարձակվել է այդ անձի վրա: Հետո ընկել է հատակին ու ջարդել քիթը: Արյան մեջ թաթախված ադրբեջանցին սկսել է բղավել շրջապատի մարդկանց վրա եւ հայհոյել բոլորին: Դեպքի վայր եկած ոստիկանները, թեկուզ դժվարությամբ, աշխատել են հանգստացնել նրան: Այդ ժամանակ նա ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի գլխին: Առաջին բուժօգնությունից հետո, ոստիկանների հսկողության տակ Ադրբեջանի անկարգ եւ կռվարար քաղաքացուն տարել են հիվանդանոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում