Ադրբեջանը և ԵՄ-ն կկնքեն ռեադմիսիայի պայմանագիրը

Ադրբեջանը և ԵՄ-ն պլանավորում են փետրվարի 28-ին ստորագրել քաղաքացիների հետ հանձնման կարգի մասին պայմանագիրը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդօղլուի խոսքերով ստորագրման արարողությունը կկայանա Բրյուսելում:

2013թ-ի նոյեմբերին Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կնքվել է վիազային ռեժիմի դյուրացման պայմանագիր, որը ուժի մեջ կմտնի ռեադմիսիայի մասին պայմանագիրը:

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԵՄ-ի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիրն ուժի մեջ կմտնի այս տարվա երկրորդ կեսից:

Հետ հանձնման մասին պայմանագիրը սահամնում է կանոններ, որով տվյալ երկրին է վերադարձվում իր երկրի քաղաքացին, եթե վերջինս փորձել է ապօրինաբար հաստատվել այլ երկրներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում