Ղրղզստանը և Ղազախստանը բողոքի նոտաներ են հղել ՌԴ ԱԳՆ-ին Ժիրինովսկու վիրավորական հայտարարությունների կապակցությամբ
Նմանատիպ
Ղրղզստանի եւ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները բողոքի նոտաներ են հղել ՌԴ ԱԳՆ-ին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիրավորական հայտարարությունների կապակցությամբ, որը փետրվարի 23-ի հանրահավաքում պահանջել Էր Ռուսաստանին միացնել Միջին Ասիայի հանրապատությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղրղզստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ հայտարարությունները «առնվազն խորը տարակուսանք» են առաջացնում եւ «չեն համապատասխանում երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ոգուն»: «Լինելով պաշտոնատար անձ, Պետդումայի փոխխոսնակ, Վ.Ժիրինովսկին առաջին անգամը չԷ, որ թույլ Է տալիս անընդունելի արտահայտություններ, որոնք վիրավորում են ղրղզ ժողովրդի ազգային զգացմունքները»,-նշվում Է հայտարարության մեջ:
Դրանում ասված Է, որ հանրապետության ԱԳ նախարարությունը Ռուսաստանի իշխանություններից «սկզբունային գնահատական Է ակնկալում Ժիրինովսկու հայտարարությանը» եւ Ղրղզստանի նկատմամբ «Ռուսաստանի քաղաքականության բովանդակությանը դրա համապատասխանությանը»:
Ղազախստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ նույնպես նշվում Է, որ Ժիրինովսկին, «ով պետական բարձր պաշտոններ Է զբաղեցնում, պետք Է լուրջ եւ պատասխանատու մոտեցում դրսեւորի» իր հրապարակային հայտարարությունների նկատմամբ: Փաստաթղթում մատնանշվում Է, որ նա «արդեն առաջին անգամը չԷ անընդունելի արտահայտություններ թույլ տալիս մեր երկրի հասցեին»: «Մենք խնդրում ենք ռուսական կողմին՝ պաշտոնական գնահատական տալ Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային ու ռազմավարական գործընկերության ոգուն Ժիրինովսկու ելույթի համապատասխանութ յանը»,-ասված Է հայտարարության մեջ:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դրանում նաեւ նշվում Է, որ ներկայում ղազախական կողմը «դիտարկում Է Ժիրինովսկու նկատմամբ դիվանագիտական բնույթի միջոցներ կիրառելու հնարավորությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում