Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև կկնքվի IPAP համաձայնագրի IV էտապի կնքումը

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին սպասվում է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (IPAP) համաձայնագրի չորրորդ էտապի կնքման գործընացը: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Աղբյուրի հայտնած տվյալներով, IPAP-ի իրականացման նոր փուլում, հիմնականում ծրագրված են Ադրբեջանի ծովային անվտանգության, էներգետիկ անվտագության և տրանսպորտային ենթակառուցվածների պահպանության և տեխնիկական մոդեռնիզացիային առնչվող խնդիրների քննարկումը:

Նշենք, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև IPAP-ի իրականացումն ուժի մեջ է մտել դեռևս 2005թ-ին: Ի տարբերություն Հարավային Կովկասի այլ հանարպետությունների Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև կնքված IPAP-ի տեքստը հրապարակայնացված չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում