Ղրիմում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
26/02/2014 17:48
Նմանատիպ
Խիստ լարված իրավիճակ Է ստեղծվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի շենքի մոտ: Այստեղ արդեն մի քանի ժամ Է՝ զանգվածային երկու հանրահավաք Է ընթանում:
Ակցիաներից մեկի մասնակիցները վանկարկում են՝ «Ղրիմը Ռուսաստան չԷ», «Ուկրաինա, Ուկրաինա», մյուսի մասնակիցները, որն անցկացվում Է Ղրիմի ու Ռուսաստանի դրոշի ներքո, վանկարկում են՝ «Ռուսաստան, Ռուսաստան»:
Ոստիկանությանը հաջողվում էր մի քանի ժամ շարունակ պատնեշի դեր կատարել՝ կանխելու երկու ուժերի միջև բախումները, սակայն այս պահին իրավիճակն անվերահսկելի է դարձել: Ցաւցարարները ճեղքել են պատնեշը և հարձակվել միմյանց վրա: Կան տուժածներ, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում