Ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանական ուժերը հրաժարվել են բանակցություններ վարել Ղրիմի Նախարարների խորհրդի հետ
Նմանատիպ
Ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանության ներկայացուցիչները, որոնք գրավել են Ղրիմի Նախարարների խորհրդի եւ Գերագույն ռադայի շենքերը, հրաժարվել են բանակցություններ վարել ինքնավարության Նախարարների խորհրդի նախագահ Անատոլի Մոգիլյովի հետ:
Նրանք պատճառաբանել են, որ «լիազորված չեն բանակցություններ վարել», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հանրապետության Նախարարների խորհրդի կայքին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Անատոլի Մոգիլյովն իր հեռախոսահամարը թողել Է հետագայում կապ պահպանելու եւ իրադրությունը կարգավորելու համար:
Ինչպես արդեն հաղորդվել Է, փետրվարի 27-ի առավոտյան տեղի Է ունեցել Ղրիմի Գերագույն խորհրդի եւ նախարարների կաբինետի ուժային զավթում: Ընդամենն այս պահին խորհրդարանի շենքում գտնվում Է շուրջ 60 մարդ:
Խորհրդարանի գրավման ականատես Մաքսիմը՝ Սիմֆերոպոլի բնակիչը, հայտնել Է, որ բոլոր զավթիչները եղել են լավ զինված եւ «բացահայտ պրոֆեսիոնալներ»: Նրա խոսքով՝ գրավումը տեղի Է ունեցել հստակ, նախօրոք պլանավորված սցենարով: Նախ շենք Է ներխուժել շուրջ 30 մարդ: Այն բանից հետո, երբ այնտեղից դուրս են հանել միլիցիոներներին, մոտեցել Է մի ավտոբուս, որտեղից դուրս են եկել եւս 30 հոգի՝ մեծ քանակությամբ զինվորական հանդերձանքով, որի մեջ եղել են Կալաշնիկովի ինքնաձիգեր, ՍՎՊ դիպուկազարկ հրացաններ, ՌՊԳ նռնականետեր:
Մաքսիմը նաեւ հայտնել Է, թե զենքի այն քանակությամբ, որը նրանք տանում Էին, կարելի Է զինել շուրջ 200 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում