Էրդողանը պատրաստվում է ոչնչացնել Գյուլենի շարժումը Թուրքիայում
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ որդու’ Բիլալ Էրդողանի միջեւ մոտ 1 մլրդ դոլարը թաքցնելու մասին հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հրապարակումից հետո, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) փոխել է մարտի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում իրագործելիք ռազմավարությունը: ԱԶԿ-ի շտաբերը եւ Էրդողանի խորհրդականները ՏԻՄ ընտրությունների շեմին ցնցում առաջացրած ձայնա գրություններ եւ տեսագրությունների հետեւանքները վերացնելու համար մի շարք ռազմավարաություններ են մշակել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ իշխող ԱԶԿ-ն նախատեսել է Գյուլենի համայնքին հանցավոր կառույց հայտարարել եւ ԱՄՆ-ից պահանջել հանձնել շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Եւ այժմ այդ համատեքստում ԱԶԿ-ն քննարկում է այն հարցը, թե իշխանությունների կոռուպցիոն գործունեությունը բացահայտած Գյուլենի շարժման հետեւորդներին չեզոքացնելու գործը սկսի «ընտրություններից առաջ, թե հետո»:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որ համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մինչ վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Իսրայելի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երկու տարի առաջ «Մավի Մարմարա» ն? ?վի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները սրվել են: Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, այդ թվում վարչապետի որդու, փեսայի եւ դստեր’ հայտնի գործարարների հետ միասին խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ լինելը, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանը աշխատանքից հեռացրել է կոռուպցիոն սկանդալը բացահա յտած 500-ից ավելի իրավապահների, դատախազների եւ դատավորների:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ.-ից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում