Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են ռուսական զորքի՝ Ղրիմ ներխուժելու մասին
Նմանատիպ
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ակոպովը մեղադրել է Ռուասատնին Ղրիմի օկկուպացիայի և ռազմական ներխուժման մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նախարարը հայտարարել է իր ֆեյսբուքայն էջում:
«Սա ուղղակի պրովակացիա է և և ռազմական արյուանհեղություն ինքնիշխան պետության տարածքում», — հայտարարել է Ավակովը՝ հավելելով, որ տեղի ուենցածն այլևս իր իրավասության ներքո չէ, այլ Ազգային անվտանգության և զինուժի խնդիրն է:
Ավակովի խոսքերով, փետրվարի 28-ի գիշերը ռուսական զորքերը ավոտմատ տեսակի զենքով ժամանաել են Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի օդանավակայան:
Դրա հետ մեկտեղ Բելեբեկ օդանավակայանը շրջափակված է Ռուսաստանի ՆԳՆ-ի զորքերի կողմից, սակայն Սիմֆերոպոլ օդանավակայանը աշխատում է հերթապահ ռեժիմով:
Երկու օդանավակայաններում էլ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողքին աշխատում են նաև ՈՒկրաինայի ՆԳ զորքերը, սակայն բախումներ չկան: Ակոպովն ավելացրել է, որ ռուսական կողմը հրաժարվում է ուկրաինականի հետ բանակցություններ սկսել՝ հայատարարելով , որ նման հրահանգ չեն ստացել:
Սակայն«Интерфакс» գործակալությունը հայտնում է, որ ռուսական զորքերը կապ չունեն օդանավակայնների գրավման հետ, այլ դրանք գտնվում են Ղրիմի զորքերի ենթակայության ներքո:Նրանք փաստում են, որ փորձում են այս կերպ կանխել դեպի Ղրիմ ահաբեկիչների մուտքը: Այլ տվյաներով զինվորները փորձում են կանխել Ուկրաինայի ՆԳ նախար Արսեն Ակոպովի մուտքը Ղրիմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում