Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին

Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում