ՌԴ-ի կառավարությունը հավանություն Է տվել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրին
28/02/2014 13:23
Նմանատիպ
Ռուսաստանի նախարարների կաբինետը հավանություն Է տվել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրին եւ որոշել Է այն փոխանցել երկրի նախագահին՝ վավերացման ներկայացնելու համար, այս մասին տեղեկացնում են ՌԴ կառավարության պաշտոնական կայքից:
«Պայմանագրով նախատեսվում Է կողմերի փոխգործակցության բարենպաստ ռեժիմ հաստատել զենքի եւ ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, շահագործման, նորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետների երկարացման, ինչպես նաեւ օգտահանման բնագավառում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Հայաստանի խորհրդարանը ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ ամռանն ստորագրված պայմանագիրը վավերացրել Է 2013 թվականի դեկտեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում