ԼՂՀ ՊՆ-ը հերքում է հայկական կողմից ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին լուրը
28/02/2014 14:12
Նմանատիպ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմից ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը: Մասնավորպես ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության’ փետրվարի 26-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայերի կողմից զինադադարի խախտման արդյունքում մահացել է կրտսեր սերժանտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաևը, չի համապատասխանում իրականությանը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում