Ֆրանսիական Total-ը լքում է Ադրբեջանի գազային նախագծերը
28/02/2014 14:23
Նմանատիպ
Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունը որոշել է լքել Կասպյան ավազանի ամենախոշոր գազային նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով «Energy Intelligence»-ին:
Համաձայն տարածված տեղեկատվության, Total-ը լքում է «Շահդենիզ» նախագիծը և Հարավկովկասյան գազամուղը: Դրա հետ մեկտեղ հրատարակչությունը չի տեղեկացնում, թե ինչ պատճառով է Ֆրանսիայի նավթագազային ոլորտի գիգանտը որոշել հեռանալ տարածաշրջանային նման մեծամասշտաբ ծրագրից:
Նշենք, որ երկու ծրագրերում էլ Total-ն ունի 10 տոկոս մասնաբաժին:
Turan-ի տվյալներով այս պահին Total-ը դեռևս պահպանել է իր 40 տոկոս մասնաբաժինը «Ապշերոն» ծովային հանքում, որը բացվել է 2011թ-ին: 2013թ-ի սկզբին Total-ը հրաժարվել է մասնակցել TANAP նախագծին: