Ֆրանսիան անհանգստություն Է հայտնել Ղրիմում իրադրության սրվելու կապակցությամբ
Նմանատիպ
Ֆրանսիան անհանգստություն Է հայտնել Ղրիմում իրադրության զարգացման կապակցությամբ եւ լարվածությունը թուլացնելու կոչ Է արել:
Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը:
«Ղրիմում իրադրության զարգացումն անհանգստության առարկա Է, մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը»,-նշել Է նշել Է նա:
Դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունը հետեւում Է իրադրությանը եւ մշտական կապի մեջ Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների եւ Եվրոպական Միության իր գործընկերների հետ:
Նադալը հիշեցրել Է նաեւ, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը բազմիցս կոչ Է արել պահպանել Ուկրաինայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ բռնություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում