Ալիևի աշխատակազմում նուրիստներ են աշխատում. Հասանգուլիև
Նմանատիպ
«Ադրբեջանում չի կարելի թույլ տալ համալսարանների և դպրոցների բացումը, որոնք գտնվում են այս կամ այն կրոնական հոսանքների ազդեցության տակ: Այս պարաագայում ես խոսում եմ նուրիստական դպրոցների մասին: Նրանց շրջանավարտները պաշտոններ են զբաղեցնում նաև Ալիևի աշխատակազմում», – haqqin.az–ի հետ զրույցում նշել է Միասնական ազգային ճակատ կուսակցության ղեկավար, Միլլի մեջլիսի պատգամավոր Հուդրատ Հասանգուլիևը՝ մեկնաբանելով վերջրես տարածված սկանդալային հայտարարությունը, որ ադրբբեջանցի որոշ պատգամավորներ և նախագահի աշխատակազմի ներկայցուցիչներ գաղտնի նուրիստներ են:
«Որքանով ես եմ տեղյակ ներակայումս այդ դպրոցները և համալսարններն անցել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության հովանավորության ներքո, սակայն այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք գաղտնի կերպով դեռևս աշխատում են նուրիստների հետ»,-նշել է պատգամավորը:
Նրա խոսքերով, այդ դպրոցները քննություններ են անցկացնում և ընտրում ամենաընդունակ աշակերտներին:
«Նուրիստների քարոզչության մեջ կարևոր է այն փաստը, որ իրենց շրջանավարտներն ամենաբարձր բալերն են հավաքում բուհեր ընդունվելու համար: Սակայն այդ երեխաները նույն ցուցանիշները կունենային՝ սովորելով նաև այլ դպրոցներում: Այդ կրթական հաստատություններում սովորելը պահանջում է տարեական 7000 մանաթ, իսկ նման շռայլություն իրենց կարող են թույլ տալ միայն քաղաքական էլիտայի շրջանակներին մոտ կանգնած մարդկանց երեխաները», – ասել է Հասանգուլիևը:
Նրա խոսքերով, նուրիստները երեխաների միջոցով ազդեցություն են ունենում նրանց ծնողների վրա, որոնք քաղաքական կառույցների ներկայացուցիչներ են: Այս դպրոցի շրջանավարտները դաստիարակվում են հետագայում միմյանց օգնելու և մշտական կապի մեջ մնալու ոգով:
Հասանգուլիևը նկատել է նաև, որ Միլլի մեջլիսում կան նուրիստականբ սեկտաներ, սակայն հրաժարվել է որևէ ապացույց ներկայացնել:
Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը Ադրբեջանում գործունեությունը սկսել է 1990-ական թվականներից: Ադրբեջանում գործում են Գյուլենի համայնքի 14 միջնակարագ դպրոցներ, ԲՈւՀ ընդունվելու նախապատրաստական դասընթացներ և մեկ համալսարան: Նուրսիստները մասնաբաժին ունեն Ադրբեջանում լայնորեն հայտնի հեռուստաալիքում, նրանք պատգամավորներ ունեն Ադրբեջանի խորհրդարանում:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որ համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում և Ադրբեջանում: Մինչև վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Իսրայելի հետ Թուրքիայի միջև հարաբերությունները երկու տարի առաջ «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի և Գյուլենի միջև հարաբերությունները սրվել են:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում