Ադրբեջանական բանակը 12 կորուստ ունի

Ադրբեջանի լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը հրապարակել է ընթացիկ տարվա երկու ամիսներին պաշտպանության և անվտանգության հատվածում կորուստները: Հիշյալ ժամկետում երկու հատվածներում 12 մարդ մահացել է, 17-ը’ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ութ մարդ մահացել է ոչ մարտական պայմաններում: Նրանցից 4-ն ինքնասպանություն են գործել, երկուսը մահացել են հիվանդությունից, երկուսը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: Զոհվածներից 11-ը պաշտպանության հատվածի, 1-ը’ արդարադատության նախարարության զինծառայող է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում