ՌԴ-ի ԱԳՆ-ն արձագանքել է Ղրիմի դեպքերին
Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարարություն է տարածել՝ անդրադառնալով Ղրիմում կատարվող իրադարձություններին:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը խորապես անհանգստացած է Ղրիմում տեղի ունեցող զարգացումներով.
«Մարտի 1-ի գիշերը Կիևի կողմից ուղարկված զինված անհայտ մարդիկ փորձել են գրավել Ղրիմի ներքին գործերի նախարարության շենքը: Նենգ, սադրիչ գործողությունների արդյունքում կան տուժածներ:Ինքնապաշտպանական ջոկատների վճռական գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել ՆԳՆ-ի շենքի գրավումը:Այս գործողությունները վկայում են Կիևի հայտնի քաղաքական շրջանակների ցանկության մասին ՝ապակայունացնելու թերակղզին:
Կիևից նման հրահանգներ տվողներին զսպվածության կոչ ենք անում: Ղրիմում առանց այն էլ լարված մթնոլորտի թեժացումը համարում ենք ծաղյարհեղ անպատասխանատու քայլ»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում