Քարվաճառի դպրոցը պատրաստ է արտակարգ իրավիճակների
Նմանատիպ
Մարտի 1-ին` Քաղպաշտպանության միջազգային օրը, Արցախի Քարվաճառի միջնակարգ դպրոցում իրականացվեց ուսումնական տագնապ` «հակառակորդի օդուժի հարձակում»:
Նպատակն էր ստուգել դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների պատրաստվածությունը` դիմակայելու արտակարգ իրավիճակներին: «Էվակուացումը» ղեկավարում էին դպրոցի տնօրեն Էմմա Ֆահրադյանը եւ զինղեկ փոխգնդապետ Վահագն Մովսիսյանը:
Տագնապին ներկա շրջանի փրկրարար ծառայության պետ, մայոր Սամվել Խաչիկյանը գոհ էր ցուցաբերած արդյունքներից եւ կարեւորեց ինչպես տեխնածին եւ բնական, այնպես էլ հնարավոր ռազմական աղետներին դիմակայելու կարողությունը:
Փոխգնդապետ Մովսիսյանը ներկայացրեց քաղպաշտպանության ձեւավորման եւ զարգացման պատմությունը եւ հայաստանյան փորձը` կարեւորելով նման դեպքերում ճիշտ կողմնորոշվելու եւ համապատասխան վարք դրսեւորելու կարողությունը:
Նշենք, որ Քարվաճառում պարբերաբար իրականացվում են նման միջոցառումներ: Ամբողջ Հայաստանն ակտիվ սեյսմիկ գոտում է, իսկ մեզ պարտադրված պատերազմը դեռ չի ավարտվել, եւ նման իրավիճակում այսպիսի վարժանքներն անհրաժեշտություն են:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում