ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը ժամանում է Ուկրաինա՝ ծանոթանալու երկրի իրադրությանը
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնն ուղեւորվում է Ուկրաինա՝ ծանոթանալու երկրի իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Ուկրաինայում գտնվելու ընթացքում գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը տեղերում անձամբ կգնահատի փաստերը եւ այնուհետեւ գլխավոր քարտուղարին կտեղեկացնի այն հետագա քայլերի մասին, որ ՄԱԿ-ը կարող է կատարել լարված իրադրության թուլացմանն աջակցելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախօրյակին Էլիասոնը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված արտահերթ հանդիպմանը: Ամփոփելով Անվտանգության խորհրդում կայացած կոնսուլտացիաների արդյունքները՝ նա լրագրողներին հայտնել է միջնորդության, դիտորդներ ուղարկելու եւ դիվանագիտական այլ նախաձեռնությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ առանձին երկրների առաջարկությունների մասին: Ինչպես ասել է Էլիասոնը, կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շատ լուրջ է վերաբերվում դրանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում