Գրանցվել է ռուբլու նկատմամբ դոլարի ամենաբարձր կուրսը
03/03/2014 11:17
Նմանատիպ
Մոսկովյան փոխանակման կետերում դոլարի կուրսը բարձրացելէ 86 կոպեկով՝ հասնելով 36.75 ռուբլու՝ շրջանցելով մինչ այդ պատմական ամենաբարձր ցուցանիշը: Եվրոն բարձրացել է 1.24 ռուբլով՝ հասնելով 50.82-ի: Առևտրի առաջին րոպեներին փոխանակումը կատարվել է 51.2 ռուբլով:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից պաշտոնական կուրսը հանգստյան օրերի համար սահմանվել էր դոլարի դիմաց 36.18 ռուբլի, իսկ եվրոյի դիմաց՝ 49.58 ռուբլի:
Փոխարժեքի երբևէ գրանցված ամենաբարձր կուրսը եղել է 2009թ-ին: Այդ ժամանակ մոսկովյան փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը 36.73 ռուբլի է սահմանվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում