«Վրաստան-Ռուսաստան.հարաբերությունների հեռանկարներ-2014» խորհրդաժողովը սկսվել է
Նմանատիպ
Թբիլիսիի “Citadines Freedom Square Tbilisi” հյուրանոցում մարտի 3-ին աշխատանքն Է սկսել «Վրաստան-Ռուսաստան.հարաբերությունների հեռանկարներ-2014» վրաց-ռուսական խորհրդաժողովը:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն, Վրաստանի ու Ռուսաստանի քաղաքագետների մակարդակով հանդիպումը կազմակերպվել Է ՌԴ-ի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի, «Գորչակովի հիմնադրամի» և «Ռուս-վրացական հասարակական կենտրոնի» կողմից:
Խորհրդաժողովի աշխատանքի օրակարգը բաժանված Է երեք հիմնական նստաշրջանների. անվտանգության խնդիրները երկկողմ և բազմակողմ հարաբերությունների համատեքստում, տնտեսական համագործակցությունը և հումանիտար համագործակցության հարցերը:
Թբիլիսիի խորհրդաժողովի աշխատանքին մասնակցելու համար մեծ պատվիրակություն Է ժամանել Ռուսաստանից: Մասնավորապես, ռուսական կողմից բանավեճին մասնակցում են Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովը, Ռուսաստանի ԱԳ նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) միջազգային հիմնախնդիրների կիրառական վերլուծության ամբիոնի ավագ դասախոս Անդրեյ Սուշենցովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը, «Գորչակովի հիմնադրամի» գործադիր փոխտնօրեն Ռոման Գրիշենինը եւ ուրիշներ:
Վրացական կողմից հանդիպմանը կմասնակցում են Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, «Ռուս-վրացական հասարակական կենտրոնի» տնօրեն Զազա Աբաշիձեն, Վրաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Բեժան Խուրցիձեն, Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Իրակլի Մենաղարիշվիլին, Վրաստանի միջազգային հետազոտությունների եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապ ավան եւ ուրիշներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում