ԵԱՀԿ նոր հանձնակատարը ժամանել է Բաքու

Ադրբեջանում ԵԱՀԿ նախագծերի նորանշանակ համակարգող, ծագումով ադրբեջանցի ֆրանսիացի դիվանագետ Ալեքսիս Շախտախտինսկին արդեն ժամանել է Բաքու և այսօրվանից անցել իր պարտականությունների կատարմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալեքսիս Շախտախտինսկին Բաքվում ԵԱՀԿ համակարգող էր նշանակվել փետրվարի 14-ին: Մինչ նոր նշանակումը նա աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման կենտրոնում, ինչպես նաեւ եղել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի’ եվրոպական հարցերով հատուկ խորհրդականը: Ավելի վաղ Ա. Շախտախտինսկին զբաղեցրել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

ԵԱՀԿ մշտական խորհրդի 2013 թ. հուլիսի 25-ի որոշմամբ 2014 թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կարգավիճակն իջեցվել է եւ դարձվել Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում