Ուկրաինայի ճգնաժամի պատճառով գազի համաշխարհային գներն աճել են
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայում մարտի 3-ին բնական գազի արժեքը բարձրացել Է 10 տոկոսով՝ մինչեւ 10,35 դոլար 1 միլիոն բրիտանական ջերմային միավորի դիմաց (370,53 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց), սրանք աճի ռեկորդային տեմպեր են 2011 թվականի սեպտեմբերից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլանդիայում 1 ՄՎտ/ժամը (ազգային վիճակագրությունը գազի մատակարարումները հաշվում Է մեգավատ/ժամով) արժե 35 դոլար, համապատասխանաբար հազար խորանարդ մետրի դիմաց՝ շուրջ 366 դոլար: Հոլանդիայում նույնպես գներն աճել են 10 տոկոսով: Գերմանիայում գազի արժեքն աճել Է 8,1 տոկոսով՝ մինչեւ 369,5 դոլար:
Շուկայում անհանգիստ Է, դա սովորական արձագանք Է հնարավոր ռազմական առճակատմանը, պարզաբանում Է Տոբիաս Մեյերը Ֆրանկֆուրտի Gas-Union թրեյդինգային խմբից (մեջբերումն ըստ Bloomberg-ի): Մասնավորապես, ներդրողներն անհանգստացած են Ուկրաինայի տարածքով Եվրոպային ռուսական գազի մատակարարումների իրավիճակից, հաստատում Է Սոֆյա Սավանտիդուն Citigroup-ի՝ Լոնդոնի գրասենյակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում