Ուկրաինայում աշխատանքն Է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը
04/03/2014 11:40
Նմանատիպ
Կիեւում մարտի 4-ին իր աշխատանքն Է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը: Փորձագետները Ուկրաինայում կգտնվեն մինչեւ մարտի 14-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը, ասված Է Ուկրաինայում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Ուկրաինայում մարտի 4-ին Նիկոլայ Գեորգիեւի ղեկավարությամբ իր աշխատանքն Է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
ԱՄՀ-ի փորձագետները կգնահատեն հանրապետության ընթացիկ տնտեսական իրադրությունը եւ կքննարկեն տնտեսական բարեփոխումները:
Մի քանի օրով առաքելության աշխատանքին կմիանա ԱՄՀ-ի Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ռըզա Մոհադամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում