Ուկրաինայի իրադրությունը շոշափում Է ԱՊՀ-ի երկրների փոխհարաբերությունները. Նազարբաեւ
Նմանատիպ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես Է եկել Ուկրաինայի իրադրության շուրջ Մաքսային միության մեջ մտնող երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է մարտի 4-ին Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Եռլան Իդրիսովի հետ կայացած հանդիպմանը:
«Ես առաջարկություն եմ արել ամենամոտ ժամանակներս հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որտեղ կկայանա կարծիքների հանգամանալի փոխանակում եւ կքննարկվեն ընթացիկ իրադրության վտանգավոր միտումների զարգացում թույլ չտալուն ուղղված միջոցառումները»,-Նազարբաեւի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայում ստեղծված իրադրությունն անմիջականորեն շոշափում Է երկրների փոխհարաբերություններն ԱՊՀ-ի շրջանակներում եւ անուղղակիորեն վերաբերում Է Մաքսային միության պետություններին»,-ընդգծել Է Ղազախստանի ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իր հերթին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Նազարբաեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ նախօրյակին կայացած հեռախոսազրույցների մասին:
«Քննարկվել Է Ուկրաինայում իրադրության ճգնաժամային զարգացումը, որն իրական վտանգ Է ստեղծում ռուսալեզու բնակչության կյանքի եւ օրինական շահերի համար, նախեւառաջ Ղրիմում եւ այդ երկրի արեւելյան տարածաշրջաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում Է, որ «հասարակական-քաղաքական իրադրության սրումը անհանգստացնում Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ պետություններին, այդ թվում՝ տնտեսական եւ հումանիատր հետեւանքների տեսանկյունից»:
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում