Ուկրաինայի վարչապետին հրավիրել են Եվրամիության գագաթնաժողովին
04/03/2014 13:13
Նմանատիպ
Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը հրավիրվել Է մարտի 6-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագթնաժողովին: Այդ մասին,մարտի 4-ին Twitter-ում հայտնել Է Լեհաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարցին Վոյցեխովսկին:
Ինչպես հայնտի է գագաթնաժողովի գումարման մասին որոշումն ավելի վաղ ընդունել Է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը: Հանդիպումը նվիրված Է լինելու ուկրանական ճգնաժամին:
«Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը որոշում Է ընդունել մարտի 6-ին անցկացնել արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու Ուկրաինայի իրադրությունը»,-նշվում Է Եվրամիության խորհրդի նախագահի կողմից տարածված հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում